
Կայացել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ սահմանադրական դատարանում տեղի ունեցավ ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցությունը, որի շրջանակներում հանձնաժողովի անդամներն իրենց դիտողությունները և նկատառումները հայտնեցին նախորդ նիստերի քննարկումների արդյունքներն ամրագրող գրավոր տեքստի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահը կամփոփի ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները, և դրանք կներկայացվեն Հանձնաժողովին:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ-ի նոյեմբերի 15-ին: