Ադրբեջանը բաց կթողնի ՍՏՀԿ-ում նախագահելու իր հերթը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը բաց կթողնի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍՏՀԿ) նախագահելու իր հերթը: Այս մասին հայտնել է կազմակերպության քարտուղարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հաջորդ տարվանից սկսած՝ ՍՏՀԿ-ում վեց ամսով նախագահությունը Հայաստանից անցնելու է Բուլղարիային: Ընդգծվում է, որ ՍՏՀԿ-ում նախագահությունն իրականացվում է այբբենական կարգով: Քարտուղարությունը հայտնել է, որ նախագահությունն անցնելու է Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանն իրենց իրազեկել է, որ բաց է թողնում իր հերթը:
Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը հայտարարել է, որ այդ որոշումը կապված է նրա հետ, որ Ադրբեջանը հաջորդ տարի նախագահելու է միջազգային մի շարք կառույցներում, այդ թվում նաև Եվրոպայի Խորհրդում: Նա հավելել է, որ Ադրբեջանը ՍՏՀԿ-ում նախագահելուն պատրաստ կլինի 2015 թվականի հունվարի 1-ից:
Նախորդ անգամ Ադրբեջանը ՍՏՀԿ-ում նախագահել է 2009 թվականի երկրորդ կեսին: