
«Շանթից կարելի է ամեն ինչ սպասել»

«Այս ճահճից ինչը որ հանում է, դա լավ է, որովհետև այս ճահիճը մեզ տանում է դեպի մահ։ Աշխարհը լրիվ աննորմալ է և իրեն հայտարարել է նորմալ։ Հիմա բոլոր մարդիկ, որ էդ աննորմալ աշխարհին ասում են՝ դու աննորմալ ես, հայտարարում են աննորմալ։ Շանթը դրանցից մեկն է։ Շանթից կարելի է ամեն ինչ սպասել»,-այսօր գնահատականներ տալով Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցածին՝ ասել է Ղարաբաղ կոմիտեի անդամ, քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը։
Ինչպես գրում A1plus.am-ը, Աշոտ Մանուչարյանը անդրադարձել էայն տեսակետին, որ Շանթ Հարությունյանի գործողությունները շոու էր։ «Էստեղ ամեն մեկը ասում է այն, ինչ որ ինքը ուզում է տեսնել։ Նրանք, ովքեր երկրում ազնվություն, շիտակություն են փնտրում, նրանք ուզում են տեսնել, որ այդ ուղղությամբ արվեց ինչ-որ ծայրահեղ քայլ։ Ես չեմ ընդունում այդ հայացքները դավադրություն փնտրելու և այլն»,-ասաց Աշոտ Մանուչարյանը։