100 հազար դրամ՝ 5 հոգի ԲՀԿ-ի միտինգներին բերելու համար

«Հրապարակը» գրում է. օրեր առաջ գյուղատնտեսական քոլեջ են այցելել ԲՀԿ-ական մի քանի ակտիվիստներ և որոշ ուսանողների հետ «կոնֆիդենցիալ» զրույց ունեցել՝ ասելով, որ ամսական հարյուր հազար դրամ են տալիս, ուզում ես՝ մենակ դու ծախսիր, ուզում ես՝ կիսվի, «բայց երբ ասենք՝ միտինգ է, համերգ է, ժողով է, միջոցառում է, պետք է գաս՝ 5 հոգի հետդ վերցրած»։ «Հրապարակը» հիշեցնում է, որ այսօր Արարատում տեղի է ունենալու ԲՀԿ նախընտրական հանրահավաքը, որը սկզբում նախատեսում էին անել նույն հրապարակում, որտեղ ՀՀԿ-ն է հանրահավաք անելու, իսկ ավելի ուշ հայտնի է դարձել, որ հանրահավաքի տեղակայումն ու նշանակությունը փոքր-ինչ փոխվել են. անելու են բակային հավաք եւ հրապարակի մյուս հատվածում։ Երեկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը չի պատասխանել «Հրապարակի» հեռախոսազանգերին, որպեսզի առավել մանրամասն թերթը ճշտեր այսօրվա սցենարը։

Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930