ՀՔԾ-ն չի ստացել Ն. Փաշինյանի գրությունն այն մասին, որ Վ. Գասպարյանն ու նրա տեղակալը ծեծել են Շանթ Հարությունյանին

Հատուկ քննչական ծառայությունը դեռևս չի ստացել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գրությունը, որով պատգամավորը դիմել է ՀՔԾ պետին, որպեսզի նա քննության առարկա դարձնի Շանթ Հարությունյանի եւ ազատամարտիկ Վարդան Վարդանյանի հայտարարություններն այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանն ու նրա տեղակալ Հ. Պողոսյանը ֆիզիկական բռնություններ են գործադրել նրանց նկատմամբ:

Հիշեցնենք, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով այցելել էր ձերբակալվածների պահման վայր և հանդիպել Հարությունյանին և մյուս 19 ձերբակալվածներին, հանդիպումից հետո ՖԲ իր էջում գրել էր Շանթի և Վ. Վարդանյանի հայտարարություների մասին:

ԳԱԼԱ-ի  հարցին, թե ՀՔԾ արդեն մուտքագրե՞լ է պատգամավոր Ն. Փաշինյանի գրությունը՝ ուղղված ՀՔԾ պետին և ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, ՀՔԾ լրատվության հարցերով պատասխանատու Մ. Ահարոնյանը պատասխանել է. «Ոչ, մենք դեռևս նման գրություն կամ հայտարարություն չունենք»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Քրիստինա Մկրտչյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930