Ինչ գործողություններ են պտտվում ԲՀԿ-ի «առանցքի շուրջ»

«Ժողովուրդի» թղթակիցը երեկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանին այսպիսի հարց է ուղղել. «Կարո՞ղ եք հիշել՝ որն է եղել ԲՀԿ նախագահի քաղաքական վերջին հայտարարությունը»։ Խոսնակը կարճ դադարից հետո պատասխանել է. «ԲՀԿ յուրաքանչյուր ներկայացուցչի հայտարարություն նախևառաջ համաձայնեցվում է Գագիկ Ծառուկյանի հետ։ Յուրաքանչյուր պաշտոնական դիրքորոշում ամեն օր խորհրդակցությունների արդյունքում մշակվում է մեր թիմում։ Չի կարող որեւէ բան լինել առանց Ծառուկյանի հսկողության եւ ղեկավարման։ Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանն այն առանցքն է՝ որի շուրջ տեղի են ունենում մեր գործողությունները։ Իսկ թե ինչ գործողություններ են պտտվում այդ «առանցքի շուրջ», թերեւս միայն ԲՀԿ-ին է հայտնի։ Նկատելի է, գրում է թերթը, որ խորհրդարանում իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը մինչ օրս անգամ իր քաղաքական կարգավիճակը ճշգրիտ չի ձեւակերպել ո՛չ ընդդիմություն է, ո՛չ էլ իշխանություն։ Նրանք անգամ կուսակցության վերակազմավորման գործընթացը չեն կարողանում ավարտին հասցնել։ «Ժողովուրդը» տեղեկացել է, որ հիմա էլ ԲՀԿ-ականները սպասում են՝ Պուտինը գա. գնա, նոր տեսնեն, թե քաղաքական ինչ դիրքորոշում պիտի որդեգրեն։ Լուրեր կան, որ այդ ժամանակ, հնարավոր է, նոր կոալիցիա կազմելու, հեռանկար բացվի։ Իսկ մինչ այդ Ծառուկյանը, առյուծ պահելուց բացի, զբաղված է բիզնես խնդիրներով՝ մոռանալով որ իր շատ թիմակիցների տարբեր խոստումներ է տվել, որոնք այդպես էլ չի կարողանում կյանքի կոչել։ Թերեւս դա է պատճառը, որ ընդհատակ է անցել։

Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս