
Օսկանյանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանորդների հետ

Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական Միության անդամ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Լեհաստանի, Լիտվայի, Չեխիայի, Բուլղարիայի և Ռումինիայի դեսպանորդների հետ՝ նրանց խնդրանքով: Այս մասին տեղեկացնում է Վարդան Օսկանյանի գրասենյակը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախաշեմին Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը և Եվրոպական Միության հետ հետագա հնարավոր համագործակցությունը:
Եվրոպացի դիվանագետները հետաքրքրվել են տարածաշրջանային զարգացումներով և սիրիական ճգնաժամին առնչվող հարցերով: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի և Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին: