Նիկոլ Փաշինյան. Շանթ Հարությունյանն ասաց, որ իր մոտ վնասվածքներ կան

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ընդհանուր բաժին է հանձնել Հատուկ քննչական ծառայության պետին ուղղված գրություն: 168.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին հասցեագրած գրությունից ինքն ակնկալում է, որ ՀՔԾ-ն օրենքով սահմանված կարգով քննություն կիրականացնի իր հայտարարության շուրջ:

«Երեկ ես այցելել եմ ձերբակալվածների պահման վայր և հանդիպել եմ ոչ միայն Շանթ Հարությունյանին, այլև Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բոլոր ձերբակալվածների հետ: Վնասվածքներ կան… Շանթ Հարությունյանն ասաց, որ իր մոտ վնասվածքներ կան, թե կոնկրետ ո՞ր վնասվածքն ո՞վ է հասցրել և ի՞նչ հանգամանքներում, բոլոր հարցերի պատասխանը պետք է տա քննությունը, հետաքննությունը, հարցաքննությունը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս