Արմեն Աշոտյանը մեկնել է Մոսկվա
                                    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ կրթության և գիտության նախարար Դ. Վ. Լիվանովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կ. Ի. Կոսաչովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման, նոր նախագծերի և ծրագրերի ներդրման հետ կապված հարցեր:
Նախատեսվում են նաև քննարկումներ` ՌԴ քաղաքական մի շարք շրջանակների հետ: Նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    