 
                        Նապոլեոնի կտակի կրկնօրինակը վաճառվել է 483 հազ. դոլարով
 
                                    Նապոլեոն Բոնապարտի կտակի կրկնօրինակն աճուրդի է հանվել Փարիզում եւ վաճառվել 483 հազոր դոլարով, հաղորդում է Associated Press-ը:
Մասնագետներն այդ օրինակը բացառիկ են համարում, քանի որ այն Նապոլեոնի կողմից 1821 թ. ապրիլի 16 -ին, մահվանից 19 օր առաջ գրված կտակի միակ պահպանված պատճենն է:
Այդ կտակը ուշագրավ է նաեւ նրանով, որ Նապոլեոնի շարադրանքն այնտեղ բավականին զգացմունքային է, թեեւ կյանքի ընթացքում նրա գրառումներն աչքի են ընկել բավականին չոր ոճով: Մասնավորապես, Նապոլեոնը խնդրում է ժառանգներին իր աճյունի մոխիրը ցանել Սենայի վրա, «Ֆրանսիայի սիրահարված բնակիչների շրջանում»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        