Ադրբեջանում կարող է բարձրացվել զորակոչի տարիքային շեմը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում կարող է բարձրացվել զորակոչի տարիքային շեմը: Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:
Թեև այս տարեսկզբին կառավարությունը քննարկել էր այդ առաջարկը, սակայն հետագայում քննարկումները կասեցվել էին՝ կապված մի շարք հարցերը հիմնավորելու դժվարության հետ:
Քանի որ արդեն իսկ վերացվել են հակասական հարցերը, առաջարկվել է վերստին կառավարության քննարկման տակ դնել այդ առաջարկը: Դրանում առաջարկվում է զորակոչի տարիքային շեմը բարձրացնել մինչև 19 տարվա: Դրա հետ մեկտեղ ընդգծվում է, որ առավել օպտիմալ կլիներ այն մինչև 20 տարի դարձնելը:
Ներկայումս Ադրբեջանում զինծառայության են մեկնում 18 տարեկանը բոլորելուց հետո: