Պուտինի այցից մեկ օր առաջ Հայաստան կբերվի նրա զրահապատ սև «Մերսեդեսը»

«Հրապարակը» գրում է . Ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս Վլադիմիր Պուտինի այցից մեկ օր առաջ ինքնաթիռով Հայաստան կբերվի նրան սպասարկող զրահապատ սեւ «Մերսեդեսը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և հիշեցնում՝  Պուտինն ու Օբաման եզակի նախագահներն են. որոնք այլ երկրներ են «ժամանում» սեփական ավտոմեքենաներով։ Մյուս երկրների նախագահներն իրենց անվտանգությունը վստահում են հրավիրյալ երկրի անվտանգության համակարգերին։ Ընդ որում, այս դեպքում եւս Վլադիմիր Վլադիմիրովիչը տարբերվում Է Բարաք Օբամայից: ԱՄՆ մեկնելիս նա, որպես «աքլոր», իր առջեւից չի ուղարկում իր զրահապատ «Մերսեդեսը», այլ վստահում Է ամերիկյան համակարգին, սակայն Օբամաև երբեք չի վստահում նախկին հետախույզ, ՊԱԿ-ական Վլադիմիր Վլադիմիրովիչին ու մշտապես Ռուսաստան է բերում յուր զրահապատը։ Թերթը հիշեցնում է՝ Պուտինի առաջին այցը Հայաստան եղել Է 1999-ին՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության եւ զոհերի հուղարկավորման առիթով, նա այն ժամանակ նորաթուխ վարչապետ էր եւ Ելցինի կողմից ուղարկվել էր Հայաստան՝ ասելու, որ 27-ին զոհվեցին հատկապես Ռուսաստանի բարեկամները։ Երկրորդ այցը եղել Է 2005թ. մարտի 25-ին՝ Քոչարյանի պաշտոնավարման վեցերորդ տարում։ Երրորդ այցը, փաստորեն, կլինի այս դեկտեմբերին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հինգերորդ տարում։

Կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս