
Արծրուն Պեպանյան. «Հետաքրիր է` գոնե այս գիշեր բարձրագույն իշխանավորները իրենք իրենց կհարցնե՞ն, թե որտե՞ղ են իրենք սխալվել»

Գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում անդրադառնալով Մաշտոցի պողոտայում ոստիկանների և արդեն մի քանի օր շարունակ Ազատության հրապարակում հեղափոխություն սկսած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների միջև տեղի ունեցած բախումներին, դրան հաջորդած իրադարձություններին, ձերբակալություններին, գրել է. «Հետաքրիր է` գոնե այս գիշեր բարձրագույն իշխանավորները իրենք իրենց կհարցնե՞ն, թե որտե՞ղ են իրենք սխալվել, որ հայրենասեր տղաները գնում են անձնազոհ քայլերի: Թե՞ շարունակելու են իրենց նկարները դնել սրբի շրջանակի մեջ ու իրենք իրենց համոզեն, որ ամենը դրսից հրահրված ու ֆինանսավորված խաղեր են»: Իսկ «Ժառանգություն» կուսակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը գրել է. «Ով Շանթին իշխանական պրոեկտ ա անվանում ու տաք տեղից նստած դավադրության տեսություններ հորինում, տեղով իշխանական պրոեկտ ա: Շանթը իդեալիստ ա ու հավատում ա, որ իր պես շատերը կան»: