Բաժիններ՝

Գաղտնալսումը չպետք է մթագնի ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները. Ջոն Քերի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայում ամերիկյան հետախուզության գործունեության և պետությունների ղեկավարների բջջային հեռախոսների ենթադրյալ գաղտնալսումը չպետք է մթագնի ԱՄՆ-ի ու ԵՄ-ի  միջև լայնարձակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները:

Այս մասին Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Նա ընդգծել է, որ դրանք կատարելապես երկու տարբեր հարցեր են, որոնց պետք չէ շաղկապել միմյանց. «Առևտրային գործընկերության առաջադրանքը մեր երկրների հարաբերությունների ամրապնդումն է:

Եվրոպան և ԱՄՆ-ը բարդ շրջան են ապրում: Անդրատլանտյան համագործակցության միջոցով մենք կարող են ստեղծել աշխարհի ուժեղագույն շուկաներից մեկը, ստեղծել նոր աշխատատեղեր»:

Անդրադառնալով ՀՀՊ եվրոպական համակարգի ստեղծման խնդրին, որի տարրերը պետք է տեղակայվեն Լեհաստանում՝ Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կատարում է տվյակ նախագծի շրջանակներում իր պարտավորությունները: Քերին հավելել է, որ հոկտեմբերին իրենք արդեն իսկ սկսել են աշխատել այդ ուղղությամբ, և որ այդ աշխատանքները Լեհաստանում ավարտվելու են մինչև 2018 թվականը:

Ջոն Քերին Լեհաստանից հետո այցելելու է Իսրայել, Հորդանան, ԱՄԷ, Ալժիր ու Մարոկկո: Քերին Լեհաստան է ժամանել Սաուդյան Արաբիայից, ուր ժամանել էր Եգիպտոսից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս