Նախարարը հերքո՞ւմ է վարչապետին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հավաստիացնում է, որ 18.000 դրամ գործազրկության նպաստից քաղաքացիներին զրկելու որոշումից չեն տուժի 50-ից 60 տարեկան անձինք, ովքեր կենսաթոշակ չեն ստանում և չեն էլ կարողանում աշխատանք գտնել։

Լրագրողների հետ ճեպազրույցում սոցապ նախարարը նշեց, թե զբաղվածության ոլորտ տեղափոխված այդ գումաներով իրենք կփորձեն աշխատանք գտնել: Իսկ եթե չհաջողվի աշխատանք գտնել տվյալ քաղաքացու համար, ապա նրանք, ըստ նախարարի, կարող են անապահովության նպաստից օգտվել։ «Զբաղվածության ոլորտում հատկացված միջոցների նպատակը հետևյալն է` պետք է աշխատաշուկայում անմրցունակ անձանց դարձնենք հնարավորինս մրցունակ, որ տվյալ անձը ունենա աշխատանք, քանի որ զբաղվածության ոլորտում դիմում է այն անձը, ով աշխատանք է փնտրում։ Իսկ եթե անձը աշխատանք չի փնտրում, դրա համար կա անապահովության գնահատման համակարգ, աղքատության նպաստը, որը գնահատում է ընտանքի անապահովության աստիճանը, եթե չափոփոշիչներին համապատասխանում է` տալիս են»,- վստահեցրեց նախարարը։

Ըստ Ասատրյանի, դրանք երկու տարբեր ծրագրեր են, որովհետև մի դեպքում սոցիալական աջակացությունը նպաստի տեսքով է կատարվում, մյուս դեպքում` առարկայական ծրագրեր են, որպեսզի անձը աշխատաշուկայում դառնա մրցունակ։ Հղում անելով իրենց կողմից կատարված վերլուծություններին, Արտեմ Ասատրյանը նշեց, թե դրանք ցույց են տալիս, որ կա նաև կառուցվածքային գործազկություն։ Իսկ դա, ըստ նրա, նշանակում է, որ երկրում կան թափուր աշխատատեղեր, միաժամանկ նաև աշխատանք փնտրողներ։ Դա էլ, իր հերթին, նախարարի խոսքով, կապված է նախկինում ձեռք բերված մասնագիտությամբ, աշխատաշուկայում այդ մասնագիտության ոչ մրցունակ լինելով, գործատուի որոշակի ծախսերի փոխհատուցմամբ: Ինչ վերաբերվում է վարչապետի հայտարությունը, որ գործազրկության նպաստի 94%-ը փոշիացվել է, նախարարը նկատեց, թե փոշիացում բառը տեղին չէ։

«Փոշիացում բառը տեղին չէ. վարչապետը հստակ հայտարարել է, որ այդ ծրագրում ընդգրկված անձինք աշխատանք փնտրողներ չեն, իսկ եթե մեր քաղաքականությունն է օգնել աշխատանք փնտրող մարդկանց, հետևաբար այդ ծրագրի գումաներն արդյունավետ չեն կարելի համարել։ Փոշիացման խնդիր չկա, այդպիսի հարց չի դրվել, իհարկե, մարդիկ ստացել են այդ նպաստները։ Մենք ունենք սոցիալապես անպահովության գնահատման համակարգ, այդ դեպքում մենք այդ նպաստերը ոչ թե պետք է բաժանեինք զբաղվածության ոլորտի միջոցով, այլ գումաները տեղափոխենք, որ ընտանեկան նպաստի միջոցով տրամադրելն, որպեսզի ավելի հասցեկան լինի»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս