Բաժիններ՝

«Ամերիկահայ գործարարը» նորից դատապարտվեց ազատազրկման

2013 թ.մայիսի 2-ին Գայանե Հունանյանը հաղորդում էր տվել ոստիկանության Էրեբունու բաժնին այն մասին, որ 2013 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ալեն Մանուկյանը «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է իր դստեր` Աննա Նահապետյանի հետ և խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու միջոցով տարբեր պատրվակներով իր հաշվին կատարված դրամական փոխանցումների միջոցով տիրացել է 894.000 ՀՀ դրամ գումարին։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Հաղորդման կապակցությամբ նյութեր են նախապատրաստվել, ապա նաև քրեական գործ հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ խոշոր չափերով խարդախություն։

Ըստ հիշյալ հոդվածի հատկանիշներով Ալեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքի` նա ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, կալանավորված լինելով և 2012թ. նոյեմբերի 23-ից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում կալանքի տակ գտնվելու ընթացքում` 2013թ. մարտի 25-ին «Օդնոկլասսնիկի» ինտերնետային կայքով, ներկայանալով որպես Արմեն Գրիգորյան անվամբ ամերիկահայ, ծանոթացել է Աննա Նահապետյանի հետ և փոխանակվել հեռախոսահամարներով, ապա աստիճանաբար ձեռք բերել Աննա Նահապետյանի վստահությունը, խոստացել է իր հետ նրան տանել ԱՄՆ և աշխատանքի ընդունել իր խմորեղենի արտադրամասում։

Այնուհետև խաբել է նրան, ասել, թե իբր ՀՀ-ում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ինչի պատճառով իրեն կալանավորել են և ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հինարկում։ Այդ խնդիրները լուծելու պատրվակով` Աննա Նահապետյանից խնդրել է տարբեր չափի գումարներ փոխանցել «Վիվարո Բեթինգ» ընկերության հաշվեհամարներին` պատճառաբանելով, որ իր գումարները գտնվում են բանկային քարտում, որը ոստիկանությունում է մնացել և դուրս գալուն պես կվերադարձնի վերջինիս կողմից փոխանցված ողջ գումարը։

Աննա Նահապետյանը, վստահելով Ալեն Մանուկյանին, 2013թ. մարտի 29-ից մինչև ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ հաշվեհամարին է փոխանցել ընդհանուր 894.000 ՀՀ դրամ գումար, որը Ալեն Մանուկյանը խաբեությամբ և Աննա Նահապետյանի վստահությունը չարաշահելով` հափշտակել է` վերջինիս պատճառելով խոշոր չափի` 894.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Մինչև դատաքննությունն սկսելը ամբաստանյալ Ալեն Մանուկյանը միջնորդել էր դատարանին` կիրառել դատական քննության արագացված կարգ` հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և իրեն լիովին մեղավոր է ճանաչում։

Թեև մեղադրող Ալեքսան Մուրադյանը մեղադրական եզրակացությունը հաստատելիս առարկել էր գործով դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ, սակայն դատարանում նա իր դիրքորոշումը փոխել էր և չէր առարկել արագացված կարգով դատական քննություն կիրառելու մասին ամբաստանյալ Ալեն Մանուկյանի միջնորդության դեմ։

Առարկություն չէր ներկայացրել նաև տուժող Աննա Նահապետյանը, ով ներկայացրել էր 1.000.000 ՀՀ դրամ գումարի քաղհայց՝ ամբաստանյալն այն ընդունել էր։ Դատարանը բավարարել էր ամբաստանյալի միջնորդությունը:

Մանրամասները կարդացեք այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս