Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանը Քութայիսից Թբիլիսի կվերադառնա ամիսներ անց. Ուսուպաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի օրենսդիր բարձրագույն մարմինը Թբիլիսիում գտնվող հին շենք կտեղափոխվի ամիսներ անց: Ուսուպաշվիլին լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արել է Քութայիսում, ուր և ներկայումս գտնվում է երկրի խորհրդարանը:

Ուսուպաշվիլիի խոսքերով՝ պատգամավորները դժգոհ են այն բարդ պայմաններից, որոնցում նրանք հարկադրված են ապրել Քութայիսում: Ուսուպաշվիլին նրանց հույս է տվել, որ ամիսներ անց իրենք արդեն կաշխատեն Թբիլիսիսիում՝ խորհրդարանի նախկին շենքում:

Երկրի խորհրդարանը Թբիլիսիից Քութայիս տեղափոխելը նախաձեռնել է Միխեիլ Սաակաշվիլին, ով ներկայումս հրաժեշտ է տալիս Վրաստանի նախագահի պաշտոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս