Բաժիններ՝

Փրկարարները բացում են են փակ դռները

Նոյեմբերի 1-ին, ժամը 12.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Դ.Վարուժան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դռան փականը վնասվել է, և բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին, իսկ գազօջախը միացված է. դուռը բացելու համար անհրածեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Լ. Ե.-ին պատկանող բնակարանի դուռը:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 11.02-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել են Վ. Զ.-ին (ծնվ. 1937թ.):
Շտապօգնության աշխատակիցները Զ.-ին ցուցաբերել են բուժօգնություն և հոսպիտալացրել Վանաձոր քաղաքի Բ.Կ.:
***
Նոյեմբերի 1-ին, ժամը 10.49-ին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի 3-րդ փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Լ.Կ.-ին պատկանող բնակարանի դուռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս