
Միկրոավտոբուսում գողություն կատարողը հայտնաբերվեց

Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած 53-ամյա կինը հայտնել է, որ թիվ 20 երթուղու միկրոավտոբուսով ուղևորվելու ժամանակ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 100 դոլար և 17.000 դրամ:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի և Ավանի բաժանմունքների ծառայողները Նազարբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Պավել Ա.-ին:
Նա խոստովանել է, որ նշված միկրոավտոբուսում ինքն է գողացել կնոջ դրամապանակը:
Կատարվում է քննություն: