Առողջապահության նախարարությունում «ատկատ» չկա. Դերենիկ Դումանյան

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հավաստիացնում է՝ նախարարությունում «ատկատ» չկա։ Լրագրողների հակադարձանը, թե ինչ-որ մեկն ասաց, որ «ատկատ» կա, Դերենիկ Դումանյանն ասյպես արձագանքեց. «Դե ուրեմն ինչ-որ մեկին հարցրեք, թե որտեղ կա, ես խոսում եմ առողջապահության նախարարության անունից և պատասախանատու եմ իմ խոսքերի համար»: Հիշեցնենք, որ «ատկատի» առկայության մասին նախորդ տարի՝ սեպտեմբերի 15-ին, կառավարության հետ հայտնի խորհրդակցության ժամանակ ասել էր Սերժ Սարգսյանը։ Դումանյանը նշեց, թե 3 անգամ ավելացել են նախարարության օրինական մուտքերը, ինչը նշանակում է, որ ոլորտում 3 անգամ պակասել է ստվերը: «Իհարկե որևէ մեկը չի կարող հավատալ, որ մենք կարողացել ենք չեզոքացնել ամբողջ ստվերը, բայց ամեն հնարավոր բան անում ենք, որպեսզի ամեն ինչ օրինական դաշտում լինի»,- շեշտեց նա՝ ավելացնելով, որ ստվերը վերացնելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչի՞ց է այն առաջանում։ Միաժամանակ նախարարը ասաց. «Հստակ մեկ բացատրությամբ հնարավոր չէ ներկայացնել, թե ինչից է առաջանում այդ ստվերը»: Դերենիկ Դումանյանը նշեց, որ այս ուղղությամբ դեռ բավականին անելիքներ կան և ավելացրեց, որ ինքը միայն այն ժամանակ կկարողանա ասել, որ լուրջ հաջողության են հասել, երբ ստվերը հասնի զրոյի: «Սրա համար մենք առաջին հերթին պետք է ներդնենք պետական ապահովագրությունը: Մենք պետք է այնպիսի մեխանիզմներ դնենք, որպեսզի ո՛չ բժիշկը, ո՛չ քաղաքացին, ո՛չ հիվանդը չշփվեն ֆինանսների հետ»,- կարծիք հայտնեց առողջապահության նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս