
Չինաստանը մտադիր է Անտարկտիկայում կառուցել իր չորրորդ գիտահետազոտական կայանը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանը մտադիր է Անտարկտիկայում (Անտարկտիդան՝ հարակից կղզիներով և օվկիանոսային ջրերով) կառուցել իր չորրորդ գիտահետազոտական կայանը: Այս մասին այսօր հայտնել է Չինաստանի Պետական օվկիանոսագրային վարչությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ «Տայշան» անվանմամբ նոր կայանը գտնվելու է արդեն իսկ գոյություն ունեցող «Չժունշան» և «Կունլուն» կայանների միջև: Նոյեմբերի 7-ին նոր կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքների իրականացման համար Շնհայից ուղարկվելու է գիտական արշավախումբ:
Պլանավորված է, որ «Տայշանը» աշխատելու է դեկտեմբերից մինչև մարտ: Նրա աշխատակիցները զբաղվելու են սառցադաշտերի հետազոտմամբ, Անտարկտիդայի բնության ու մթնոլորտի ուսումնասիրմամբ: Ներկայումս Չինաստանն Անտարկտիկայում ունի երեք կայան՝ «Չժունշան» (բացվել է 1989 թվականին), «Չանչեն» (1985) և Կունլուն (2009):