Բաժիններ՝

Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանի երկրների ռազմականացման դեմ. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանի երկրների ռազմականացման դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Վերջինիս խոսքերով՝ տարածաշրջանի երկրների ռազմականացումը նպաստելու է նրանց տնտեսությունների անկմանը: Գյուլն ընդգծել է, որ մի շարք երկրներ ներքաշվել են սպառազինությունների մրցավազքի մեջ, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային լուրջ հետևանքերի:

Թուրքիայի նախագահն ափսոսանք է հայտնել, որ տարածաշրջանի մի շարք երկրներ ունեն զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ): Նա հիշեցրել է, որ անկարան ավելի վաղ հանդես է եկել մերձավորարևելյան տարածաշրջանը վերածել ԶՈԶ-ից զուրկ գոտու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930