Ուսուցիչներին կկրճատեն

«Հայկական Ժամանակը» գրում է. Նախօրեին ԱԺ-ում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «ՀԺ» թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ հանրապետությունում ուսուցիչների կրճատում Է լինելու։ Հարցին, թե ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, որ ուսուցիչների կրճատումներ են սպասվում, նախարարը նախ պատասխանել Է. «Ոչ մի կրճատում պետական բյուջեի հատկացումներից չկա։ Պետական բյուջեով նախատեսված են նույնքան դրույքներ, որքան նախատեսված են եղել 2013 թվականին։ Ուրիշ հարց, որ մենք ունենք մանկավարժական գերարտադրություն, ունենք ավել մանկավարժներ դպրոցներում, և տնօրենները պետք Է որոշեն՝ արդյո՞ք այդ 22 ժամը, որ մեկ դրույք Է կազմում, պետք Է բաշխեն 2-3 ուսուցիչների միջև, թե՞ տան մեկ մանկավարժի»։ «ՀԺ»-ի թղթակցի դիտարկմանը ստացվամ Է, որ որոշ մանկավարժներ, այնուամենայնիվ, դուրս կմնան կրթական համակարգից. Արմեն Աշոտյանը արձագանքել է. «Չեմ բացառում։ Այո։ Բայց՝ ոչ պետության մեղքով»։ Իսկ ո՞ւմ մեղքով Է, որ մանկավարժական գերարտադրություն կա, կամ ո՞ւմ վարած քաղաքականության հետեւանքով է, որ դպրոցներում աշակերտների թիվը տարեցտարի այնքան Է նվազում, որ նոր դասարաններ չեն բացվում կամ էլ կրճատվում է եղածների թիվը։ Այս մասին նախարարը լռել է։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս