Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ` ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանը ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդիկ Կալեյանը:
Վլադիմիր Գսպարյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արմեն Առաքելյանը, ինչպես նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Գագիկ Գաբրիելյանը:
Էջմիածնի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության Կոտայքի բաժնի նախկին պետ Ա. Առաքելյանը: