
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ)

Երեկ` հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 23:30-ի սահմաներում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում, Մաստարա –Լանջիկ ճանապարհին բախվել են BMW մակնիշի 25 ՕՍ 662 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 35 TO 382 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, իսկ 2 հոգու` Գյումրիի հիվանդանոց:
Թալինի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է:
Վթարի հետևանքով Mercedes G 500-ը կողաշրջվել է, իսկ վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու Թալինի հրշեջ փրկարարները:
Մանրամասները կարդացեք այստեղ`