
Ամերիկացիներին թույլ են տվել էլեկտրոնային սարքեր օգտագործել թռիչքների ընթացքում

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հաղորդել է, որ ուղեւորներին կթույլատրվի թռիչքի ընթացքում էլեկտրոնային սարքեր` հեռախոսներ, պլանշետներ, ռիդերներ օգտագործել:
Սակայն ավիաընկերությունները պետք է ապացուցեն, որ պորտատիվ սարքերի ճառագայթումն իրենց օդանավերի համար որեւէ ռիսկ չի կարող ներկայացնել: Գործընթացը բավականին արագ է իրականցվելու, եւ արդեն տարեվերջին թռիչքների ժամանակ ամերիկացիները կարող են օգտագործել իրենց սիրելի պլանշետները:
Բայց կան նաեւ սահմանափակումներ. օդանավում զանգերը կշարունակվեն արգելվել, իսկ համացանցից հնարավոր կլինի օգտվել միայն երեք կիլոմետրից ավելի բարձրության վրա, հաղորդում է siliconrus.com-ը: