Ռուսերենը երկրորդն է համացանցում
Համացանցում անգլերենից հետո ամենամեծ պահանջարկը վայելում է ռուսերենը: Ռուսաստանի հաղորդակցության եւ կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովը հայտարարել է, որ այդ փաստը դրական նախադրյալներ է ստեղծում երկրում բարձր տեխնոլոգիական տնտեսության զարգացման համար:
«Ռուսալեզու օգտատերերի թիվը ողջ աշխարհում այնքան մեծ է, որ ռուսերենն արդեն երկրորդն է ցանցում իր ժողովրդականությամբ»,-հայատարարել է ռուսաստանցի նախարարը: