Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանը կներկայանա դատարան

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝  դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ  Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմումի գործով առաջին նախնական նիստը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Այն սակայն ավարտին չհասցվեց, քանի որ գործով հայցվորը Սուրեն Խաչատրյանն է, իսկ նրա ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանին լիազորած անձը Սուրիկ Խաչատրյանը: Դատական նիստին հնարավոր չէր պարզել  հայցվորի կենսագրական ճշմարիտ տվյալները, քանի որ գործում առկա չէ նախկին մարզպետի անձնագրի պատճենը և դատական նիստին ներկա չէր հայցվորը: Ուստի, դատական նիստն ընդմիջվեց և հետաձգվեց մինչև հոկտեմբերի 24-ը՝ այդ նիստին հայցվոր անձամբ պետք է ներկայան և ներկայացնի իր ճշմարիտ անձնագրային տվյալները:

Հիշեցնենք, որ հայցվորը վիճարկում է 2013թ. հունիսի 12-ին առավոտ օրաթերթում հրապարակված «կրակել է իրենից հղի սիրուհու վրա և սպանել չծնված երեխային» վերտառությամբ հոդվածում տեղ գտած, սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մասին վերաբերյալ հատվածները, որոնք ըստ հայցվոր կողմի զրպարտություն են: Հայցվորը պահանջում է  իրեն պատճառված վնասի փոխհատուցում՝ 1,5 մլն դրամ չափով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս