![](/banners/BeFunky-design.jpg)
էլեկտրասյունն ընկել է հետիոտնի գլխին.վերջինս հիվանդանոցում մահացել է
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/elektrasyun.jpg)
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել Ֆռոնտեռա» մակնիշի ավտոմեքենան Օշական գյուղի Մաշտոցի փողոցում բախվել է Էլեկտրասյանը, որը կոտրվելով՝ ընկել է 1962 թ. ծնված Մեսրոպ Միրիջանյանի գլխին:
Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն: