
Հրդեհ «Գրանդ Քենդիի» տարածքում. հրդեհվել է 6 վագոն-տնակ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 22.53-ին տեղեկատվություն է ստացվել , որ Կոտայքի մարզի Արզական գյուղի «Արթուրս» հանգստյան գոտու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզական գյուղում գտնվող «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի տարածքում:
Ամբողջությամբ այրվել է 6 չբնակեցված վագոն տնակ՝ (600 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.20-ին, մարվել՝ 04.05-ին: