Կանացի ամենաթանկարժեք ժամացույցների թոփ եռյակը
Կանացի ժամացույցները, բնականաբար, միայն ժամը ցույց տալու համար չեն, այլ ավելի շատ որպես զարդ են օգտագործվում: Luxlux.net-ը ներկայացնում է ամենահայտնի բերնդների կանացի ամենաթանկարժեք եւ ամենագեղեցիկ ժամացույցների եռյակը:
Առաջին տեղում «Backes&Strauss» անգլիական բրենդի ադամանդակուռ ժամցույցներն են: Թեեւ այս ժամցույցները չեն կարող պարծենալ մեխանիզմների բարդությամբ, բայց ահա դիզայնով հաստատ կարող են զարմացնել: Բրենդի «The Royal Regent 40 47»-ը իսկապես կարող է հավակնել թագավորական կոչվելու: Օվալաձեւ այս մոդելների կորպուսը ոսկուց է` զարդարված է 65 ադամանդներով: Թվացույցը նույնպես զրադարված է նույնքան ադամանդներով:
Երկրորդ տեղում «Carl F.Bucherer»-ի ժամացույցն է: Ի դեպ, հենց այս բրենդին են պատկանում աշխարհում առաջին կանացի ձեռքի ժամացույցները: Իր գրեթե մեկդարյա գոյության ընթացքում այն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին մշտապես բացառիկ ժամացույցներ է առաջարկել: Այս բրենդից ընտրվել է Alacria հավաքածուի «Royal» մոդելը, որը զարդարված է բարձրորակ 100 ադամանդով, թվացույցը եւս ադամանդապատ է: Այս ժամցույցները թողարկվել են սահմանափակ քանակով` 25 օրինակ:
Եռյակը եզրափակում է «Harry Winston» բրենդի «Avenue C Large» մոդելը, որի մեխանիզմը պատրաստված է Շվեյցարիայում, իսկ դիզայնը պատականում է ամերիկացի ոսկերիչ Հարի Վինսթոնին: Այն պատարստված է վարդագույն ոսկուց եւ զարդարված է 456 ադամանդով: