
ԱՄՆ-ում ժամկետանց սննդամթերքի վաճառքի խանութ կբացվի

ԱՄՆ-ում մյուս տարվա սկզբին կբացվի ժամկետանց սննդամթերքի վաճառքի խանութ: էքսպերիմենտի նախաձեռնողը գործարար Դուգ Ռաուհն է, ով կարծում է, որ կա առնվազն հինգ մթերք, որոնք հնարավոր է հանգիստ օգտագործել անգամ նշագրված ժամկետից հետո: Խոսքը եգիպտացորենի չիփսերի, շոկոլադի, ձվի, յոգուրտի եւ կաթի մասին է:
Ըստ վիճակագրության` միայն ԱՄՆ-ում սննդամթերքի 40%-ը դեն է նետվում` ժամկետանց լինելու պատճառով:
Միաժամանակ, ըստ մասնագետների, որոշ դեպքերում ժամկետը նշանակում է ոչ թե, որ մթերքն անպիտան է, այլ որ նշված ժամկետից հետո այն կարող է փոխել համը: