
Խոշոր հրդեհ` «Շող» գործարանի մոտակայքում

Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեում գտնվող «Շող» գործարանի մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ հայտարարվել է հրդեհի բարդության «բիս-1» աստիճան: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մարվել է 18.05-ին: