
Քեմերոն. չի բացառվում Մեծ Բրիտանիայի դուրս գալը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է եվրոպական ինստիտուտների հետ հարաբերություններն արմատապես վերանայելու անհրաժեշտության մասին: «Անհրաժեշտ է արմատապես վերանայել ԵՄ-ի եւ մյուս եվրոպական կառույցների հետ կապերը»,-հայտարարել է Քեմերոնը` BBC-ին տված հարցազրույցում` ավելացնելով, որ բրիտանական կառավարությունը մասնավորապես պետք է հնարավորություն ունենա արտաքսել ապօրինի ներգաղթյալներին եւ հանցագործներին:
Նա ավելացրել է, որ այս կապակցությամբ չի բացառում անգամ Մեծ Բրիտանիայի դուրս գալը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից: