
XXII ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը վառվեց Հին Օլիմպիայում

2014 թ. XXII ձմեռային Օլիմպիկան խաղերի կրակը վառելու հանդիսավոր արարողությունն այսօր տեղի ունեցավ Հին Օլիմպիայում:
Արարողությամբ սկիզբ է դրվում օլիմպիական կրակի էստաֆետին, որը հինգ օր կանցնի Հունաստանի տարածքով: Հոկտեմբերի 5 –ին կրակը կփոխանցվի «Սոչի 2014»-ի կազմկոմիտեին եւ կհասցվի Մոսկվա, որտեղ հոկտեմբերի 7-ին կմեկնարկի Ռուսաստանում կրակի էստաֆետի 123-օրյա փուլը, որը կավարտվի Սոչիում փետրվարի 7-ին` Խաղերի բացման օրը:
Ավանդույթի համաձայն` կրակը վառվել է Օլիմպիայում Հերայի տաճարի մոտ` արեւի ճառագայթներից: Հենց այստեղ է մ.թ.ա. 8-րդ դարում սկիզբ դրվել Օլիմպիական խաղերին: