Մոսկվայում հայ է ձերբակալվել ծեծկռտուք հրահրելու եւ փոխհրաձգության մեղադրանքով
Մոսկովյան «1920» ակումբի մոտ փոխհրաձգության փաստով քրեական գործ է հարուցվել, հաղորդում է Life News-ը:
Իրավապահներն արդեն հարցաքննել են կատարվածի մասնակիցներին: Նշվում է, որ գործով հիմնական կասկածյալն Արսեն Սիմոնյանն է, ով հայտարարել է, որ ոչինչ չի հիշում ակումբի մոտ կատարվածի եւ դրան հաջորդած կրակոցների մասին: Սիմոնյանը նաեւ ասել է, որ Մոսկվային լավ ծանոթ չէ, քանի որ ընդամենը չորս ամիս է, ինչ գտնվում է քաղաքում եւ չի կարող պատմել, թե ուր են գնացել:
Սիմոնյանի հետ ձերբակալված երիտասաարդն ու աղջիկն անցնում են որպես վկա:
Հաղորդվում է, որ մոսկովյան «1920» ակումբի մոտ սեպտեմբերի 28-ին տեղի էր ունեցել ծեծկռտուք «Porsche Cayenne» մեքենայով ակումբ ժամանած երիտասարդների եւ ակումբի անվտանգության աշխատակիցների միջեւ, որին հաջորդել էին կրակոցներ, ինչի արդյունքում 24-ամյա Գրիգորի Խորեւը վիրավորվել էր եւ տեղափոխվել հիվանդանոց:
Ավելի ուշ ոստիկանները հայտնաբերել էին «Porsche Cayenne»-նն ու ձերբակալել երիտասարդներին, այդ թվում` Արսեն Սիմոնյանին: