
Վթար`Իսակովի պողոտայում. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 29-ին, ժամը 03.14-ին ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը, ՃԿԿ օպերատիվ խումբը, հայտնում են ԱԻ նախարարությունից:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Իսակովի պողոտայի թիվ 29/1 հասցեում գտնվող «M & S» առևտրի կենտրոնի մոտակայքում «Հյունդայի» մակնիշի 20 UL 088 պետհամարանիշի (վարորդ` Ա. Օ., ծնվ. 1986թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով ուղևոր` 1985թ. ծնված Բ. Հ.-ն արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարները և փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տուժածին, ով տեղափոխվել է Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծանր: Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: