
Թիվ 38 ընտրատարածքում այսօր ընտրություններ են

Այսօր թիվ 38 ընտրատարածքում անց են կացվում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Կենտրոնկան ընտրական հանձնաժողովից հայտնբում են, որ առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը: ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների համար կազմավորված 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 608 քաղաքացիներից առավոտյան մինչև ժամը 8.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 13-ը:
Հանձաժողովների բացակայող անդամներից 5-ը ներկայացնում են Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը, 7-ը` «Օրինաց երկիր» կուսակցությունը և հանձաժողովի մեկ անդամ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Կազմավորված 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր նախագահներն ու քարտուղարներն սահմանված կարգով ներկայացել են ընտրական հանձնաժողովներ: