
Հրդեհներ` Երևանում

Սեպտեմբերի 29-ին, ժամը 00.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող կրպակից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 00.19-ին: Այրվել է կրպակի ներսի երեսպատումը (2 քմ), հայտնում են ԱԻ նախարարությունից:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 22.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 33 հասցեում` Հովհ. Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցի բակում, այրվում է շինանյութ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.23-ին, մարվել՝ 23.32-ին: Այրվել է 7 խմ կուտակված փայտ և 2 պատուհան՝ մասնակի: