
Վթար` Լոռի Բերդ–Ագարակ ճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 06.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռի Բերդ–Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻ նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 37 LU 747 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել թմբին, ինչի հետևանքով 1993 թ. ծնված Ս. Օ.-ը և 1987 թ. ծնված Ռ. Կ.-ը, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը: