Թետչերի աճյունն ամփոփվել է Չելսիի թագավորական հոսպիտալի գերեզմանոցում
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի աճյունը սեպտեմբերի 28-ին ամփոփվել է Չելսիի թագավորական հոսպիտալի գերեզմանոցում: Արարողությանը մասնակցել են «Երկաթյա լեդիի» երեխաներն ու հարազատները, ինչպես նաեւ մերձավորները:
Մարգարետ Թետչերի կտակի համաձայն` նրա մարմինը դիակիզվել էր, եւ հիմա աճյունն ամփոփվել է ամուսնու գերեզմանի կողքին: Թետչերը մահացել էր այս տարի` ապրիլի 8-ին, 87 տարեկանում: