
Իրանի նախագահի մեքենայի վրա հավկիթներ եւ կոշիկներ են նետել` ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո

Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳՎ աշխատանքներին մասնակցելուց հետո վերադարձած Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին դիմավորել են հավկիթներով:
Թեհրանում նախագահի մեքենայի վրա հավկիթներ ու կոշիկներ են նետել` այս կերպ բողոք հայտնելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ջերմացումից, հաղորդում է BBC-ին: Թեհրանի օդանավակայանում հավաքվածները համոզված են, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հակասում են 1979թ. Իսլամական Հեղափոխության գաղափարախոսությանը:
Բացի այդ, իրանցիներին զայրացրել է ԱՄՆ-ի եւ Իրանի առաջնորդների միջեւ 15-րոպեանոց հեռախոսազրույցը, որն արդեն «պատմական» է համարվել: