Տղամարդը սպառնացել է դանակով սպանել հարևանուհուն

Սեպտեմբերի 27-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ահազանգել  1969 թ. ծնված Սուսաննա Ա.-ն և հայտնել, որ դանակով իր վրա է հարձակվել հարևանը, որին ինքը փայտով հարվածել է:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ին, Սուսաննա Ա.-ի հարևանը` 1932 թ. ծնված Պետիկ Ն.-ն, շենքի աստիճանահարթակում նրան դանակով սպանության սպառնալիքներ է տվել, ինչից վախենալով՝ կինը փայտով 2 անգամ հարվածել է Պետիկ Ն.-ին և պատճառել վնասվածքներ:

Նշանակվել են դատաբժշկական և դատաքրեագիտական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս