
Վանաձորում կատարված հանցագործությունը բացահայտվել է. հորթի միսը գտնվել է

Սեպտեմբերի 27-ին ոստիկանության Բազումի բաժին է դիմել 1941 թ. ծնված Մելսիկ Ու.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, իր տնից մոտ 100 մ հեռավորության վրա գտնվող արոտավայրից, իրեն անհայտ հանգամանքներում, կորել է իրեն պատկանող հորթը` մոտ 80.000 դրամ արժողության, իսկ սեպտեմբերի 27-ին հորթի միսը ինքը հայտնաբերել է Բուլղարական 2-րդ ավանի մի տնակի բակում:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1981 թ. ծնված Հայկ Վ.-ն սեպտեմբերի 25-ին, ժամը 19.00-ի սահմաններում, 1972 թ. ծնված Հայկ Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի վերջնամասում` «Կապույտներ» կոչվող վայր տանող ճանապարհին, մորթել և հիշյալ վայրից նույն օրը գաղտնի հափշտակել են հորթի միսը` այն տեղափոխելով վերը նշված տնակ` հետագայում Հայկ Ս.-ի հետ հորթի միսը բաժանելու նպատակով: Ձեռնարկվում են միջոցառումներ Հայկ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: