
Կյանքից հեռացավ հայ իրականության մեջ Վերջին Դասականը՝ Սոս Սարգսյանը

Կյանքից հեռացավ հայ իրականության մեջ Վերջին Դասականը՝ Սոս Սարգսյանը:
Նա պատկանում էր մտավորականի այն տեսակին, որի Իմաստուն և Նահապետական խոսքի կարիքը մենք դեռ շատ ենք ունենալու:
Վարպետն առանձնանում էր իր իմաստությամբ և նրա ցանկացած միտք ստիպում էր սթափվել և մտածել դառն իրականության ելքերի մասին: Այդպիսին էին նաև Սոս Սարգսյանի կերտած դերերը, որից յուրաքանչյուրը հայ մարդու ճակատագրի ներկայացումն էր, պայքարը կյանքի, գոյության ու արդարության համար, հետևաբար այդպիսին էլ նա կհիշվի գալիք սերունդների կողմից:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը կիսում է Վարպետի ընտանիքի, աշակերտների, ընկերների և հարազատների վիշտն այս մեծ կորստի համար:
ԵՀՄՖ Նախագահություն
27.09.2013թ.