
Փախուստի դիմած «Ճվճվ» Արոյի տղայի ու նրա ընկերոջ փախուստը կանխեցին Երևանի ՃՈ պետն ու նրա տեղակալը (լուսանկարներ)

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակցները ծառայության ժամանակ նկատում են, որ Лада 2172 մակնիշի 44 RR 404 համարանիշի ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները:
ՃՈ աշխատակիցները փորձում են կանգնեցնել նրան, սակայն վարորդը դիմել է փախուստի, ինչից հետո հեդապնդող ոստիկանները ռադիոկապով տեղեկացնում են ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որեղից էլ հրահանգ են ստանում, որ մի քանի ավտոմեքենաներով շրջափակեն փախուստի դիմած վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը:
Կիլիկիա թաղամասում ՃՈ աշխատակիցներին հաջողվում է «փախստականի» առաջխաղացումը կասեցնել, ինչից հետո ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչ, 20-ամյա Սերժ Վարդանյանը և ուղևոր, Երևան քաղաքի Մոսկովյան 31 շենքի բնակիչ, 22-ամյա Ռաֆայել Այվազյանը սկսում են դիմադրություն ցույց տալ ճանապարհային ոստիկաններին, իսկ վարորդն էլ հրաժարվում էր ներկայացնել փաստաթղթերն ու ավտոմեքենայի բանալիները:
Ս. Վարդանյանը վերջերս է զրկվել ավտոմեքենան վարելու իրավունքից:
Ուղևոր Ռ. Այվազյանը սովորում է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում:
Մանրամսները այստեղ՝