Ուկրաինայի «սիրահար» քրեական հեղինակությանը ետ ուղարկեցին Վրաստան
Ինչպես հաղորդում է «Прайм Крайм» գործակալությունը, Կիևի ոստիկանները երեկ ձերբակալել են 39-ամյա վրացի «օրենքով գող» Պոլիկարպ Ջանելիձեին, որը քրեկան շրջանակներում առավել հայտնի է որպես Պոլի։ Նա կասկածվում է օտարերկրացիների համար երկրում գտնվելու կարգը խախտելու մեջ։ Նույն օրը դատարանի որոշմամբ նրան արտաքսել են Թբիլիսի։
Չնայած գործող արգելքին՝ Ջանելիձեն կարողացել էր այս տարի անօրինական կերպով հատել սահմանը և հասնել Կիև։
Եթե նկատի ունենանք, որ առաջին անգամ նա Ուկրաինա է ժամանել 1992 թվականին խորհրդային անձնագրով և մշտապես բնակվել է այնտեղ, ապա պարզ է դառնում, թե ինչու է Ուկրաինան այդպես ձգում Ջանելիձեին։
«Прайм Крайм»-ի տեղեկություններով՝ Ջանելիձեն թագադրվել է 2002 թվականին Կիևում՝ վաղուց այնտեղ հաստաված «օրենքով գողեր» Անտիմոսի և Վալերա Քութաիսսկու նախաձեռնությամբ։ 2005 թվականին Ջանելիձեն Կիևում ձերբակալվեց և մեկ տարի անց արտաքսվեց Վրաստան։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Վրաստանում թեժ պայքար էր ընթանում գողական աշխարհի դեմ։ 2007 թվականի հունվարին Խաշուրիի դատարանը Ջանելիձեին դատապարտեց 12 տարի ազատազրկման՝ թմրամիջոցներ պահելու համար։ Այս տարվա սկզբին նա համաներմամբ ազատ էր արձակվել։