Բաժիններ՝

Ջհանգիրյան. Միասնական քննչական մարմնի ստեղծումը Կոնգրեսի ծրագրային դրույթներից է

Միասնական քննչական մարմին ստեղծելու գաղափարն առաջ է քաշված 2010-ին Հայ ազգային կոնգրեսում մշակված դատա-իրավական բարեփոխումների հայեցակարգում, որը տեղ է գտել նաեւ Կոնգրեսի՝ 2012-ի նախընտրական ծրագրում:

iLur.am-ի հետ զրույցում Կոնգրեսի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, հայեցակարգի համահեղինակ Գագիկ Ջհանգիրյանը նկատել է, որ Սերժ Սարգսյանի կարգադրության համաձայն, միասնական մարմինը ստեղծվելու է ՊՆ, ՊԵԿ, ոստիկանության կառույցներում գործող քննչական մարմինների հենքի վրա, մինչդեռ, նախաքննության  անկախությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Կոնգրեսի առաջարկած բարեփոխումների հայեցակարգի համաձայն, միասնական քննչական մարմինը պետք է ընդգրկի նաեւ Ազգային անվտանգության ծառայութան քննչական մարմինը եւ Հատուկ քննչական ծառայությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս