Իտալիան դարձել է ՄԱԿ-ի` Զենքի վաճառքի մասին պայմանագիրը վավերացրած ԵՄ առաջին երկիրը
Իտալիայի խորհրդարանը վավերացրել է ՄԱԿ-ի` Զենքի վաճառքի մասին պայմանագիրը, հայտնել է սենատոր Սիլվանա Ամատին, հաղորդում է INTERFAX.RU –ն:
Սենատորն ընդգծել է, որ Իտալիան կարող է դառնալ «ԵՄ-ում շարժիչ ուժը»` հիշեցնելով, որ Զենքի վաճառքի մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի, եթե այն վավերացնի ՄԱԿ-ի անդամ 50 պետություն:
Իտալիան դարձել է պայմանագիրը վավերացրած ԵՄ առաջին երկիրը: