Բաժիններ՝

Վկան բերման կենթարկվի դատարան

2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի դեմ գործով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօրվա դատական նիստում հարցաքննվել է երկու վկա: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»: Տուժող Սամվելի Այվազյանի փեսա, վկա   Արթուր Բաբայանը հայտնել է, որ 2010թ. թվականին տեսել է կառուցվող շենքի սեփականատիրոջը՝ Սամվել Հովհաննիսյանին, ով  ներկայացրել է  20 մլն դրամ արժողությամբ 84 քառ.մ տարածքով բնակարանը:

Ինքը Սամվել Հովհաննիսյանին առձեռն տվել է պայմանավորված գումարը՝ 90-100 հազար դրամով ավելի: Համակարգչի անսարքության պատճառով բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կազմվել է իր աշխատավայրում՝ ատամնաբուժական կլինիկայում, դրան ներկա են եղել ինքն, աները ու Սամվել Հովhաննիսյանը: Պայմանագիրն ու անդորրագիրը լրացրել ու ստորագրել է Ս.Հովհաննիսյանը՝  հավաստիացնելով, որ շենքը կառուցող «Սամոշ» ՍՊԸ-ի տնօրենն իր հայրն է, խնդիր չկա: Ընդ որում, պայմանագրում որպես բնակարանի առուվաճառքի գին նշվել է 11 մլն., ինչը պատճառաբանվել է հարկային խնդիրներով:     Սամվել Հովհաննիսյանը  հայտարարել է, որ  պայմանագիրը և անդորրագիրն ինքը չէ ստորագրել, դա կարելի  է պարզել փորձաքննության միջոցով:

Վկա Արթուր Հակոբյանը Սամվել Հովհաննիսյանին ճանաչում է  համատեղ աշխատանքից՝  ժամանակին Ս.Հովհաննիսյանի մոտ է աշխատել: Նա հայտնեց, որ 83 քառակուսի մետր տարածքով բնակարանը գնել է, հետո պարզվել է,«ուրիշներին էլ է  վաճառել»: Վկան որոշ մանրամասներ չէր հիշում, կամ տալիս էր նախաքննական ցուցմունքին հակասող ցուցմունքներ: Ըստ հրապարակված վկայի նախաքննական ցուցմունքի,  բնակարանի համար  նա վճարել է 13 մլն. 300 հազար դրամ, ապա «Սամոշ» ՍՊԸ-ի՝ բանկի հետ կապված խնդիրների պատճառով վճարել է ևս 50 հազար դրամ` յուրաքանչյուր քառակուսի մետրի համար:

Հոկտեմբերի 2-ի դատական նիստին բերման կենթարկվի վկա Հակոբ Հակոբյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս